ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանգկոկում զբոսաշրջիկներին առաջարկում են վճարել 49 եվրո՝ մեկ գիշեր «բանտախցում» անցկացնելու համար (լուսանկար)

ՖՈՏՈ

Բանգկոկում զբոսաշրջիկների առաջ իր դռներն է բացել Sook Station անվանումով հյուրանոցը, որը ձևավորված է բանտային ոճով: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված յուրահատուկ հյուրանոցի ղեկավարությունը հոգացել է, որ ամեն ինչ լինի շատ բնական. տարածքը շրջափակված է փշալարերով, սենյակները նման են իսկական բանտախցերի՝ իրենց ճաղավանդակներով, իսկ հյուրերին տրամադրում են բանտային հագուստ: 

Հյուրերին նաև հանձնում են նրանց «դատվածությունների» ցուցակը, որը կազմում է Sook Station-ի ղեկավարությունը:


«Բանտախցում» կա նաև լվացարան և զուգարանակոնք:


Այս ամենի համար զբոսաշրջիկներից պահանջվում է վճարել 49 եվրո՝ 2 անձի համար:



Banged up abroad: Bangkok's Sook Station offers guests a taste of Thailand's penal system, albeit a more comfortable version

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular