ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Vertu-ի վերջին 105 հեռախոսներն աճուրդի են հանվել 26.000 դոլարով

ՖՈՏՈ

Լյուքս դասի բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող Vertu բրիտանական ընկերությունը, որը պարտքերի պատճառով դադարեցրել է գործունեությունը, վաճառում է վերջին հեռախոսները: 

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, ընկերությունն աճուրդի է հանել մնացած 105 հեռախոսները, որոնց մեջ կան ինչպես հին (2002թ.), այնպես էլ համեմատաբար նոր (2015թ.) մոդելներ:

Աղբյուրը մանրամասնում է, որ հավաքածուի մեկնարկային գինը 26.000 դոլար է: 

Հավաքածուում կան լիարժեք աշխատող, ինչպես նաև փչացած հեռախոսներ: Սակայն, անշուշտ, կգտնվեն Vertu-ի սիրահարներ, որոնք կցանկանան որպես հուշ գնել բոլոր մոդելները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular