Vertu-ի վերջին 105 հեռախոսներն աճուրդի են հանվել 26.000 դոլարով
ՖՈՏՈԼյուքս դասի բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող Vertu բրիտանական ընկերությունը, որը պարտքերի պատճառով դադարեցրել է գործունեությունը, վաճառում է վերջին հեռախոսները:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, ընկերությունն աճուրդի է հանել մնացած 105 հեռախոսները, որոնց մեջ կան ինչպես հին (2002թ.), այնպես էլ համեմատաբար նոր (2015թ.) մոդելներ:
Աղբյուրը մանրամասնում է, որ հավաքածուի մեկնարկային գինը 26.000 դոլար է:
Հավաքածուում կան լիարժեք աշխատող, ինչպես նաև փչացած հեռախոսներ: Սակայն, անշուշտ, կգտնվեն Vertu-ի սիրահարներ, որոնք կցանկանան որպես հուշ գնել բոլոր մոդելները: