ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ վարչապետն անտարբեր մնաց Խոսրովի անտառի հրդեհի մարման գործին. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը նախանձելի աշխատասիրություն և ավյուն է ցուցաբերում: Վարչապետի արձակուրդը օգոստոսի 15-ից մինչև 18-ն է հայտարարված: Արձակուրդի նախօրյակին Կարեն Կարապետյանը Աստանայում մասնակցում էր ԵԱՏՄ խորհրդի նիստին, որից հետո, ըստ մամուլի հրապարակումների, օգոստոսի 14-ին մեկնել է Մոսկվա՝ նշելու իր ծննդյան տարեդարձը:

Այդ նույն օրերին Հայաստանի կառավարության տարբեր գերատեսչություններ անօգուտ ջանքեր էին գործադրում Արտավանի և Խոսրովի արգելոցի հրդեհները մարելու ուղղությամբ: Իրավիճակը թելադրում էր նաև կառավարության ղեկավարի միջամտությունը: Սակայն Կարեն Կարապետյանը ոչ միայն չմիջամտեց, այլև կատարվածից մտահոգվելու որևէ նշան ցույց չտվեց. զանգ, հայտարարություն: Նրա լռությունը մոտավորապես ասում էր. «Ոնց վառել եք, այնպես էլ հանգցրեք»:

Մինչդեռ Սերժ Սարգսյանը մինչ արձակուրդից վերադառնալը ԱԻ նախարարին հանձնարարականներ էր տալիս, վերադառնալուն պես պահանջեց անձամբ զեկուցել իրեն իրավիճակը, հաջորդ օրը ընդլայնված խորհրդակցություն հրավիրեց և այլն: Այս իրավիճակը ոչ թե պատահականություն է, այլ քաղաքական իրողությունների արտացոլում:

Գործող կառավարության անդամներից ընդամենը մի մասն է Կարեն Կարապետյանի առաջարկով նշանակվել, մյուս մասը նրա վերահսկողությունից և «աշխատանքային համակրանքից» դուրս է, քանի որ նշանակվել է կամ Սերժ Սարգսյանի անձնական որոշման կամ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի արդյունքում: Հրդեհների համար պատասխանատու երկու նախարարներն էլ վերջին կատեգորիայի մեջ են: Դավիթ Տոնոյանը Սերժ Սարգսյանի համակրանքը վայելող չինովնիկներից է, Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ քվոտայով նշանակված նախարար:

Երկուսի հետ կապված էլ վարչապետը վերապահումներ ունի. Տոնոյանը նշանակվել է իրեն շրջանցելով, իսկ Մինասյանին նա վաղուց էր ուզում այլ թեկնածուով փոխարինել: Անգամ փորձ է արվել պոտենցիալ թեկնածուներին ՀՅԴ շարքերը մտցնել՝ քվոտայի հարցը լուծելու համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular