ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես ազատվել ազդրերի հատվածում ավելորդ ճարպից

ՖՈՏՈ

Եթե ցանկանում եք ազատվել ազդրերի հատվածում ավելորդ ճարպից, ապա նախաճաշը չպետք է պարունակի ավելի քան 400 կկալ կալորիա:

Այս իմաստով կարող ենք առաջարկել երեք համապատասխան ցանկ, որոնցից կարող եք ամեն օրվա համար ընտրել միայն մեկը:

  • Հաց ու կարագ մի կտոր պանրով, 100 գ հավի եփած ֆիլե, 100 գ թարմ բանջարեղեններից պատրաստված աղցան, կանաչ թեյ:
  • 100 գ հավի եփած կրծքամիս, մեկ ձվի ձվածեղ, 200 գ գազարով ու կաղամբով աղցան, 20 գ սև հաց, լիմոնով կամ մեղրով թեյ:
  • Բրնձից, բանջարեղեններից ու մսեղենից պատրաստված 100 գ փլավ, 100 գ ծաղկակաղամբի աղցան, կաթով սուրճ կամ թեյ (շաքարը կատեգորիկ արգելվում է):

Ճաշն ու ընթրիքը ոտքերի համար նախատեսված այս դիետայում ունեն 450 կկալից ոչ ավել սննդարար արժեք:

Առաջարկում ենք ընտրության ևս 3 հնարավորություն.

  • 100 գ պաշտետ , 20 գ սև հաց, 250 գ բանջարեղեններով պատրաստված սուպ, 1 ծիրանաչիր, թեյ:
  • 100 գ ձուկ, 20 գ սև հաց, 100 գ աղցան՝ պատրաստված կաղամբով ու խեցգետնի ձողիկներով, կանաչ թեյ:
  • 100 գ տավարի ոչ յուղոտ միս, 250 գ բորշ (առանց մսի), 150 գ կաղամբով աղցան, կանաչ թեյ, կես բաժակ հյութ:

Չմոռանաք, որ այս ամենն անօգտավետ կլինի առանց ոտքերի մկաններն աշխատեցնելու հատուկ վարժությունների:

Ի դեպ, այդ վարժությունները կատարելուց 2 ժամ առաջ անհրաժեշտ է ուտել նաև մեկ խնձոր կամ նարինջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular