Ինչպես ազատվել ազդրերի հատվածում ավելորդ ճարպից
ՖՈՏՈԵթե ցանկանում եք ազատվել ազդրերի հատվածում ավելորդ ճարպից, ապա նախաճաշը չպետք է պարունակի ավելի քան 400 կկալ կալորիա:
Այս իմաստով կարող ենք առաջարկել երեք համապատասխան ցանկ, որոնցից կարող եք ամեն օրվա համար ընտրել միայն մեկը:
- Հաց ու կարագ մի կտոր պանրով, 100 գ հավի եփած ֆիլե, 100 գ թարմ բանջարեղեններից պատրաստված աղցան, կանաչ թեյ:
- 100 գ հավի եփած կրծքամիս, մեկ ձվի ձվածեղ, 200 գ գազարով ու կաղամբով աղցան, 20 գ սև հաց, լիմոնով կամ մեղրով թեյ:
- Բրնձից, բանջարեղեններից ու մսեղենից պատրաստված 100 գ փլավ, 100 գ ծաղկակաղամբի աղցան, կաթով սուրճ կամ թեյ (շաքարը կատեգորիկ արգելվում է):
Ճաշն ու ընթրիքը ոտքերի համար նախատեսված այս դիետայում ունեն 450 կկալից ոչ ավել սննդարար արժեք:
Առաջարկում ենք ընտրության ևս 3 հնարավորություն.
- 100 գ պաշտետ , 20 գ սև հաց, 250 գ բանջարեղեններով պատրաստված սուպ, 1 ծիրանաչիր, թեյ:
- 100 գ ձուկ, 20 գ սև հաց, 100 գ աղցան՝ պատրաստված կաղամբով ու խեցգետնի ձողիկներով, կանաչ թեյ:
- 100 գ տավարի ոչ յուղոտ միս, 250 գ բորշ (առանց մսի), 150 գ կաղամբով աղցան, կանաչ թեյ, կես բաժակ հյութ:
Չմոռանաք, որ այս ամենն անօգտավետ կլինի առանց ոտքերի մկաններն աշխատեցնելու հատուկ վարժությունների:
Ի դեպ, այդ վարժությունները կատարելուց 2 ժամ առաջ անհրաժեշտ է ուտել նաև մեկ խնձոր կամ նարինջ: