ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 վնասակար սովորություն, որոնք բացասաբար են ազդում ձեր կյանքի վրա

ՖՈՏՈ

Mediamag.am-ը գրում է.

Յուրաքանչյուր մարդ իր ամենօրյա կյանքում հետևում է որոշակի սովորությունների: Շատ հաճախ մենք նույնիսկ չենք էլ նկատում, որ ամեն օր կատարում ենք նույն գործողությունները: Սակայն հենց դրանք են որոշիչ մեր գործողությունների և մտքերի համար: Այդ սովորություններից ոչ բոլորն են օգտակար: Դրանցից շատերը խանգարում են մեզ հասնել նպատակներին և կառուցել երջանիկ կյանք: Հենց այդպիսի վնասակար սովորությունների մասին էլ կպատմենք ներքևում:

1. Դուք չեք կատարում ինքներդ ձեզ տրված խոստումը

Բոլորն էլ գիտեն մտերիմներին, ընկերներին, կոլեգաներին տրված խոստման կարևորության մասին: Ընդորում շատերը նույն ժամանակ այդքան լուրջ չեն վերաբերվում խոստումներին, որոնք տվել են իրենք իրենց: Մենք մեր առջև դնում ենք հստակ նպատակ, օրինակ, դուրս գալ առավոտյան վազելու, հրաժարվել քաղցրից, զբաղվել ինքնակրթությամբ, սովորել որևէ օտար լեզու: Բայց անցնում է ժամանակ, իսկ տրված խոսքը մենք այդպես էլ չենք պահում՝ հետաձգելով խոստումը անորոշ ժամանակով: Երբ մենք ինքներս մեզ այդպիսի խոստում ենք տալիս՝ մենք ապրում ենք էթմոցիոնալ վերելք, կարծես թե մենք արդեն հասել ենք դրված նպատակին: Այդ պատճառով էլ շատերի համար դժվար է սովորական խոստումից հետո շարժվել առաջ: Հրաշալի տարբերակ նպատակի իրագործման համար ինքդ քեզ մոտիվացնելու համար՝ ընտրել պարգև, որը կարող եք ստանալ միայն ճանապարհի վերջում:

2. Զարթուցիչի զանգից հետո դուք այն հետաձգում եք ավելի ուշ ժամի

Հետաձգելով արթնանալու պահը, դուք շահում եք քնի ևս 5 րոպե, սակայն նույն պահին պարտվում եք օրվա առաջին մարտում: Սկսելով օրը պարտությամբ, դուք հոգեբանորեն տրամադրվում եք նրան, որ օրը կարող է անցնել նույնքան անհաջող: Եթե դուք պարբերաբար արթնանում եք միայն ճաշից առաջ, ապա իմացեք, որ շատ հաճախ այդպիսի քնին հաջորդում է թուլությունն ու ապատիան: Այդ պատճառով շատ կարևոր է ձևավորել վաղ արթնանալու սովորություն, որովհետև առավոտյան մեր ուղեղն աշխատում է առավել արդյունավետ:

3. Քնից առաջ մտնում եք սոցիալական ցանցեր կամ ուղղակի օգտվում եք սմարթֆոնից

Այդպիսի վնասակար սովորությունը բացասաբար է ազդում քնի որակի և ինքնազգացողության վրա: Սմարթֆոնը լուսարձակում է՝ խանգարելով մեր օրգանիզմում քնի համար պատասխանատու հորմոնի՝ մելատոնինի արտադրմանը: Սմարթֆոնից օգտվելու ևս մեկ վնասակար արդյունք՝ տեսողության վատթարացում: Այդ բացասական ազդեցությունը փոքրացնելու համար, խորհուրդ է տրվում՝ քնելուց մի քանի ժամ առաջ հեռախոսը հեռու տեղ դնել: Օրինակ այդ ժամանակը կարող եք օգտագործել զբոսանքի, հարազատների հետ զրուցելու կամ գիրք կարդալու վրա:

Շարունակությունը՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular