ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում առաջին գրախանութները հայերն են բացել. թուրքական կայքի անդրադարձը

ՄՇԱԿՈՒՅԹ

Թուրք սյունակագիր Ռեֆիք Դուրբաշը թուրքական «Բիրգյուն» պարբերականի իր սյունակում անդրադարձել է Օսմանյան կայսրությունում առաջին գրախանութի հիմնադիր Առաքել Թոզլույանին՝ փաստելով, որ Թուրքիայում առաջին գրախանութները հենց հայերն են հիմնել:

«Երբ ասում ենք «հնավաճառություն»՝ առաջինը մտքներիս է գալիս Բաբըալիի առաջին գրավաճառ պարոն Առաքել Թոզլույանը, որն Էմին Նեդրեթ Իլչիի վկայությամբ տեղի առաջին գրավաճառն է», - գրում է թուրք սյունակագիրը՝ շեշտելով, որ առաջին գրախանութը Թոզլույանը հիմնել է դեռևս 1875թ.-ին:

Նա ընդգծում է, որ հայ գրավաճառներն առաջինն էին, որ գրավաճառությունն Օսմանյան կայսրությունում զարգացրին որպես առևտրի առանձին ճյուղ և առանձնացրին այն հնավաճառությունից:

«Մեր երկրում առաջին նման գրախանութները բացելու և դրանք հնավաճառությունից առանձնացնելու բոլոր նախաձեռնողները հայեր են եղել. ծխախոտի խանութներում, սրճարաններում հանդիպող տպագիր գրքերը միայն այս առաջին շրջանի հայ գրավաճառների շնորհիվ է, որ մեր առաջ հայտնվեցին որպես առանձին ապրանք», - նշում է Ռեֆիք Դուրբաշը:

Պարոն Առաքելի մասին քիչ տեղեկություններ են հասել մեզ. հայտնի է, որ նա ծնունդով Կեսարիայից է եղել: Իր գրախանութը մահից առաջ թողել է Անդոն Նահիկյանին և ունեցած պարտքերի պատճառով մահացել է չքավորության մեջ: 1914 թվականին Բաբըալի պողոտայի վրա գործող գրախանութը փակվել է, վերջին երկու տարում այն ղեկավարել է Առաքելի որդին՝ Լևոնը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular