ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


15 մլն դոլար. Դուբայում ցուցադրության կհանվեն աշխարհի ամենաթանկարժեք կոշիկները (լուսանկար)

ՖՈՏՈ

Շքեղ կյանքի ու տեխնոլոգիական նորարարությունների խորհրդանիշ դարձած Դուբայում ցուցադրության կհանվեն աշխարհի ամենաթանկարժեք կոշիկները, որոնք արժեն 15 մլն դոլար:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, բացառիկ կոշիկներն առաջին անգամ կներկայացվեն հանրությանը: Դրանց ցուցադրությունը կկազմակերպվի Raffles Dubai Hotel հյուրանոցում:

Կոշիկների հեղինակը Դեբի Ուինգհեմն է, որը պլատինից ու 24 կարատանոց դեղին ոսկուց պատրաստված զույգը զարդարել է 1.000-ից ավելի ադամանդով:

Բացի այդ, կոշիկների վրա կա 2 հատ 3 կարատանոց վարդագույն ադամանդ (յուրաքանչյուրի գինը 1.4 մլն դոլար), 2 հատ 1 կարատանոց կապույտ ադամանդ (յուրաքանչյուրի գինը 1.9 մլն դոլար), ինչպես նաև մի քանի հատ 3 կարատանոց սպիտակ ադամանդ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular