15 մլն դոլար. Դուբայում ցուցադրության կհանվեն աշխարհի ամենաթանկարժեք կոշիկները (լուսանկար)
ՖՈՏՈՇքեղ կյանքի ու տեխնոլոգիական նորարարությունների խորհրդանիշ դարձած Դուբայում ցուցադրության կհանվեն աշխարհի ամենաթանկարժեք կոշիկները, որոնք արժեն 15 մլն դոլար:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, բացառիկ կոշիկներն առաջին անգամ կներկայացվեն հանրությանը: Դրանց ցուցադրությունը կկազմակերպվի Raffles Dubai Hotel հյուրանոցում:
Կոշիկների հեղինակը Դեբի Ուինգհեմն է, որը պլատինից ու 24 կարատանոց դեղին ոսկուց պատրաստված զույգը զարդարել է 1.000-ից ավելի ադամանդով:
Բացի այդ, կոշիկների վրա կա 2 հատ 3 կարատանոց վարդագույն ադամանդ (յուրաքանչյուրի գինը 1.4 մլն դոլար), 2 հատ 1 կարատանոց կապույտ ադամանդ (յուրաքանչյուրի գինը 1.9 մլն դոլար), ինչպես նաև մի քանի հատ 3 կարատանոց սպիտակ ադամանդ: