ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հս. Կորեան մտադիր է մի քանի արբանյակ արձակել տիեզերք

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հյուսիսային Կորեան մտադիր է տիեզերք արձակել ևս մի քանի արբանյակ՝ այդ թվում նաև ստացիոնար, հայտնում  է yonhapnews.co.kr կայքը: 

Հյուսիսկորեական իշխանությունները լիահույս են, որ Փհենյանի 5-ամյա տիեզերական ծրագրի շրջանակում արբանյակների արձակումը «կնպաստի մարդկանց կյանքի բարելավմանը»:

«Որոշ երկրներ մանիպուլյացիաներ են իրականացրել ՄԱԿ-ի կողմից մեր դեմ սահմանված պատժամիջոցներով ու խանգարել երկրի տիեզերական ծրագրի զարգացմանը: Դրանք անթույլատրելի գործողություններ են»,- ասվում է  իշխանությունների տարածած հայտարարությունում:

Պաշտոնական Փհենյանը նաև ընդգծել է, որ ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն՝ իրենք ևս տիեզերական ծրագրի զարգացման իրավունք ունեն:

Հիշեցնենք, որ տիեզերական ծրագրին զուգահեռ Հյուսիսային Կորեան զարգացնում է նաև միջուկային և հրթիռային ծրագրերը, ինչի պատճառով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել երկիրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular