ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանում տղամարդու որովայնից ավելի քան 600 մեխ են հանել

ՖՈՏՈ

Հնդկաստանում վիրաբույժներն ավելի քան 600 մեխ են հանել հիվանդի ստամոքսից, որը տառապում է հոգեկան խանգարումներով։ NDTV հեռուստատեսության տեղեկություններով՝ այդ եզակի վիրահատություն իրականացրել են Կալկաթայի բժշկական քոլեջներից մեկի բժիշկները։

Վիրաբույժ Սիդդհարթհա Բիսվասը լրագրողներին ասել է, որ հիվանդի ստամոքսն ուռած էր ու լցված մոտ 2 սմ երկարության մեխերով, դրա համար էլ բժիշկները ստիպված են եղել շատ զգույշ գործել։ Սուր իրերը հանելու համար նրանք օգտագործել են մագնիս։ Գործողությունը գրեթե մեկ օր է տեւել։

«Նա հոգեկան անկայուն վիճակում է ու սովորություն ունի տարբեր իրեր կուլ տալ։ Բայց մենք պատկերացնել անգամ չէինք կարող, որ նրա ստամոքսում այդքան մեխ կա»,- ասել է լրագրողներին հիվանդի ազգականը։

Հիվանդը անցած ամիս սկսել է գանգատվել որովայնի շրջանում ուժեղ ցավերից, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ՈՒՁՀ հետազոտությունը ցույց է տվել, որ ստամոքսը լի է սուր առարկաներով։ Դրանից հետո բժիշկները սկսել են նրան պատրաստել վիրահատության։ Վիրահատությունը հաջող է անցել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular