Հնդկաստանում տղամարդու որովայնից ավելի քան 600 մեխ են հանել
ՖՈՏՈՀնդկաստանում վիրաբույժներն ավելի քան 600 մեխ են հանել հիվանդի ստամոքսից, որը տառապում է հոգեկան խանգարումներով։ NDTV հեռուստատեսության տեղեկություններով՝ այդ եզակի վիրահատություն իրականացրել են Կալկաթայի բժշկական քոլեջներից մեկի բժիշկները։
Վիրաբույժ Սիդդհարթհա Բիսվասը լրագրողներին ասել է, որ հիվանդի ստամոքսն ուռած էր ու լցված մոտ 2 սմ երկարության մեխերով, դրա համար էլ բժիշկները ստիպված են եղել շատ զգույշ գործել։ Սուր իրերը հանելու համար նրանք օգտագործել են մագնիս։ Գործողությունը գրեթե մեկ օր է տեւել։
«Նա հոգեկան անկայուն վիճակում է ու սովորություն ունի տարբեր իրեր կուլ տալ։ Բայց մենք պատկերացնել անգամ չէինք կարող, որ նրա ստամոքսում այդքան մեխ կա»,- ասել է լրագրողներին հիվանդի ազգականը։
Հիվանդը անցած ամիս սկսել է գանգատվել որովայնի շրջանում ուժեղ ցավերից, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ՈՒՁՀ հետազոտությունը ցույց է տվել, որ ստամոքսը լի է սուր առարկաներով։ Դրանից հետո բժիշկները սկսել են նրան պատրաստել վիրահատության։ Վիրահատությունը հաջող է անցել։