ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցեղասպանության մեջ մեղադրվող Կարաջիչը դատապարտվեց 40 տարվա ազատազրկման

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալը բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադվան Կարաջիչին 40 տարվա ազատազրկման է դատապարտել` 1992-95 թվականների Բոսնիական պատերազմի ժամանակ իրականացված ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների համար:

Մասնավորապես, ինչպես հայտնում է BBC-ն, դատարանը Կարաջիչին մեղավոր է ճանաչել 1995 թվականին Սրեբրենիցայում մահմեդականների զանգվածային սպանության մեջ: Այդ ջարդերի զոհ էր դարձել ավելի քան յոթ հազար տղամարդ:

Կարաջիչը նաեւ մեղավոր է ճանաչվել Սարաեւո քաղաքի պաշարման ժամանակ խաղաղ բնակիչների վրա իրականացված հարձակումների եւ սպանությունների մեջ:

Միեւնույն ժամանակ, սակայն, դատարանը Կարաջիչին արդարացրել է ցեղասպանության վերաբերյալ առաջադրված երկու մեղադրանքներից մեկով: Ընդհանուր առմամբ` առաջադրված 11 մեղադրանքներից Կարաջիչը մեղավոր է ճանաչվել 10-ում:

Բոսնիական պատերազմի ավարտից հետո Կարաջիչը թաքնվում էր եւ ձերբակալվել է միայն 2008 թվականին եւ հանձնվել Հաագայի դատարանին: Ինքը` Կարաջիչը, պնդում է, որ բոսնիացի սերբերը գործել են ինքնապաշտպանության շրջանակներում, իսկ անձամբ նա Սրեբնիցայում սպանություններ իրականացնելու ոչ մի հրաման չի տվել: Կարաջիչի պաշտպանությունը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular