ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պռոշյան համայնքում լքված նորածնին որդեգրել են Կոտայքի մարզից...Ահա, թե ինչ ճակատագիր ունեցավ փոքրիկը

ՎԻԴԵՈ

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում նախորդ տարվա օգոստոսի 12-ին ծառի տակ լքված հայտնաբերված նորածնին որդեգրելու փաստաթղթային աշխատանքները ավարտին են մոտենում և երեխան շուտով կգնա նոր ընտանիք, Aysor.am-ին այդ մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը:

«Բարեբախտաբար, հենց Կոտայքի մարզից մի մանկավարժ ընտրել է երեխային ու որդեգրում է։ Կոտայքի մարզում հայտնաբերված երեխան կգնա Կոտայքի մարզ», - ասաց Հայրապետյանը։

Նկատենք, որ նույն երեխային որդեգրման ցանկության մասին լրատվամիջոցներով հայտարարել էր նաև Սահմանադրական դատարանի աշխատակցուհիներից մեկը։ Սակայն նա, ըստ նախարարության պաշտոնյայի, ընթացքում հրաժարվել է այդ մտքից և չի ցանկացել որդեգրել Պռոշյան գյուղում լքված հայտնաբերված երեխային։

Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 12-ին ոստիկանները ստացված ահազանգի հիման վրա, Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցում՝ ծառի տակ, նորածին են գտել և տեղափոխել հիվանդանոց:

Նյութը՝ intermedia24.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular