Պռոշյան համայնքում լքված նորածնին որդեգրել են Կոտայքի մարզից...Ահա, թե ինչ ճակատագիր ունեցավ փոքրիկը
ՎԻԴԵՈԿոտայքի մարզի Պռոշյան համայնքում նախորդ տարվա օգոստոսի 12-ին ծառի տակ լքված հայտնաբերված նորածնին որդեգրելու փաստաթղթային աշխատանքները ավարտին են մոտենում և երեխան շուտով կգնա նոր ընտանիք, Aysor.am-ին այդ մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը:
«Բարեբախտաբար, հենց Կոտայքի մարզից մի մանկավարժ ընտրել է երեխային ու որդեգրում է։ Կոտայքի մարզում հայտնաբերված երեխան կգնա Կոտայքի մարզ», - ասաց Հայրապետյանը։
Նկատենք, որ նույն երեխային որդեգրման ցանկության մասին լրատվամիջոցներով հայտարարել էր նաև Սահմանադրական դատարանի աշխատակցուհիներից մեկը։ Սակայն նա, ըստ նախարարության պաշտոնյայի, ընթացքում հրաժարվել է այդ մտքից և չի ցանկացել որդեգրել Պռոշյան գյուղում լքված հայտնաբերված երեխային։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 12-ին ոստիկանները ստացված ահազանգի հիման վրա, Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցում՝ ծառի տակ, նորածին են գտել և տեղափոխել հիվանդանոց:
Նյութը՝ intermedia24.ru-ի