ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան չի բացառում Սավչենկոյի փոխանակումը, բայց...

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը չի բացառել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի փոխանակումը երկու ռուս զինվորականների հետ, ովքեր Ուկրաինայում դատվում են ահաբեկչության մեղադրանքով:

Հիշեցնենք, որ Նադեժդա Սավչենկոն Ռուսաստանի դատարանի կողմից դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, ինչից հետո Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հանդես էր եկել առաջարկությամբ` փոխանակել օդաչուին երկու ռուս զինծառայողների հետ:

Իվանովը, BBC-ի փոխանցմամբ, ասել է, որ զուտ տեսականորեն փոխանակումը հնարավոր է, եթե կատարվեն երկու պայմանները` փոխանակումը համապատասխանի Ռուսաստանի օրենսդրությանը, որոշումը կայացնի ՌԴ նախագահը:

Միեւնույն ժամանակ, սակայն, Իվանովը բացառել է, որ փոխանակումը տեղի ունենա Մինսկյան համաձայնությունների շրջանակում, որով ենթադրվում է բոլոր ռազմագերիների փոխանակում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular