ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարսանիքներին նման այլասերված խաղ դեռ չեք տեսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՎԻԴԵՈ

Ներկայացնում  ԵՆՔ հայկական հարսանեկան հարուստ և հետաքրքիր ավանդույթները, որոնք հասել են մեզ, իհարկե, ենթարկվելով որոշ փոփոխությունների:

1. Խնամախոսության արարողությամբ հիմնականում զբաղվում էին տղամարդիկ, չէ՞ որ բանակցություններ վարելը կանացի գործ չէ:  Ի դեպ, այս գործընթացն անցկացվում էր երեկոյան, երբ մութ ընկնում էր, որպեսզի հարևաններից ոչ-ոք չիմանար այդ մասին: Այս ամենը գաղտնի պահելը պայմանավորված էր նրանով,  որ եթե աղջկա ծնողները մերժեին խնամիներին, ապա մերժված փեսացուի հեղինակությունը կընկներ գյուղացիների շրջանում: Պետք է նկատել նաև, որ խնամիների առաջին այցի ժամանակ հայրը չպետք է կնության տար աղջկան, քանի որ դա կնշանակեր, որ աղջիկն ունի որոշ թերություններ, որի արդյունքում հայրն ուզում է ամեն կերպ ձերբազատվել աղջկանից: Քանի որ աղջկան կնության տալը բավականին նուրբ հարց էր, տարիների ընթացքում ձևավորվել էր, կարելի է ասել, հատուկ լեզվի կոդ: Օրինակ, եթե աղջկա կողմը ասում էր, որ դեռ պետք է մտածեն, քանի որ նմանատիպ հարցերը որոշում է հորեղբայրը, իսկ նա տանից բացակայում է` նշանակում է մերժում, որը երկրորդ այցելուցյան դեպքում կարող էր վերածվել համաձայնության, իսկ «նրանք դեռ շատ երիտասարդ են»արտահայտությունը նշանակում էր, որ երկրորդ անգամ իմաստ չունի այդ աղջկա ձեռքը խնդրել: Նշենք, որ մերժումը ամենևին էլ պայմանավորված չէր փեսացուի կամ նրա ընտանիքի որոշակի որակների բացակայությամբ, պարզապես դա ընդունված կարգ էր:    2. Փեսացուի ընտանիքի երրորդ ժամանումը հիմնակնում տեղի է ունենում հաջող բանակցություններ վարելուց հետո, որն իրենից ենթադրում էր նշանադրության գործընթացը՝ խոսքկապը: Այս պահից սկսած՝ աղջկան արգելվում է հանդիպել փեսացուին: Հիմնականում հարսնացուի մայրն ամուսնուց գաղտնի ընդունում էր փեսացուին՝ պայմանով, որ նա ոչ մի դեպքում չի դիպչի աղջկան: Ի տարբերություն մոր` յուրաքանչյուր իրեն հարգող և իսկական հայ հայր, երբ տեղեկանում էր, որ նախքան հարսանիքը տուն է մտել աղջկա փեսացուն, կռիվ էր սարքում: Միևնույն ժամանակ, երբեմն հայրերը, հիշելով, որ իրենք էլ ժամանակին հայտնվել են այդ նույն կարգավիճակում, ցույց են տալիս, թե չեն նկատում փեսացուի երթիկից տուն մտնելը: Նշանադրությանը հաջորդում էր պսակադրության արարողությունը, որը տեղի էր ունենում հարսնացուի տանը: Այդ օրը փեսացուի ընտանիքը հարսնացուին բազմաթիվ նվերներ էր բերում, իսկ արդեն XX դարի երկրորդ կեսից ավանդույթ դարձավ ադամանդե մատանի նվիրելը:   3. Ոչ մի հայկական հարսանիք տեղի չի ունենում առանց  լավաշ թխելու գործընթացի, լավաշը թխում էին ինչպես հարսի, այնպես էլ փեսայի ընտանիքում: Արարողությանը մասնակցում էին հարսի և փեսայի մտերիմ ընկերները, ովքեր երգում և պարում էին` միմյանց վրա ալյուր շաղ տալով: Հյուրերը միմյանց վրա էին շպրտում նաև ալյուրի հետ շաղախված քաղցրավենիքներ, չրեղեն, ընկույզ: Հայաստանի որոշ մարզերում լավաշ թխելու արարողությանը մասնակցում էին միայն կանայք: Նշենք, որ նորապսակների ուսին լավաշ գցելու արարողությունը պահպանվել է նաև մեր օրերում:  4. Հարսնացուի և փեսացուի ծնողների միջև համաձայնությունը պետք է կնքվեր մինչ նշանադրությունը: Հայաստանի որոշ մարզերում, օրինակ` Շիրակում և Ալաշկերտում, այս գործընթացն իրականացնում էին բավականին յուրահատուկ կերպով` ընտանիքների ղեկավարները լավաշ էին թխում:  Միևնույն ժամանակ, որպես կանոն, այս ամենին ներկա էր գտնվում նաև քահանան, ով կանգնում էր երկու տղամարդկանց միջև, օրհնում նրանց, որից հետո փաթաթված լավաշի ծայրից ձգում էին ընտանիքի գլխավորները: Այս գործողությունը հավասարազոր էր ամուսնական պայմանագիր ստորագրելուն և նշանակում էր, որ այսուհետև նրանք միմյանց հետ են կիսելու իրենց հացը: Իսկ հացին, մենք գիտենք, որ մեր նախնիները միշտ էլ խիստ մեծարանքով են վերաբերվել:   5. Պետք է նշել, որ երկու ընտանիքների միջև ծավալվող բանակցություններն իրականացվում էին միջնորդի հովանավորությամբ` «խնամախոսի» միջոցով: Այս բանակցությունների ընթացքում որոշվում էր հարսանիքի օրը, հյուրերի քանակը, քննարկվում էր, թե որքան և ինչպիսի կտոր պետք է գնի փեսայի կողմը` հարսնացուի զգեստը կարելու համար: Այս ավանդույթը կոչվում է «շորձևեք»: Հարսնացուի զգեստը կարելու գործընթացը նույնպես հանդիսավոր արարողությամբ է նշվել: Հարսնացուի տուն էին հրավիրվում լավ դերձակներ և մտերին ազգականներ: Հիշեցնենք, որ հայկական գյուղերում «շորձևեքի» ավանդույթը տարածված է եղել դեռ անցյալ դարում: Ավելի ուշ, երբ երբ հարսանեկան զգեստը սկսեցին գնել խանութից կամ վարձակալել, այս ծեսը աստիճանաբար անհետացավ:   

Նյութը՝ intermedia24.ru

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular