ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նույնիսկ Արցախը մենակ ազատագրած «Ռեմբոն» իրավունք չունի հանցագործություն կատարել ու մնալ անպատիժ․ ԵԿՄ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) որեւէ կերպ չարձագանքեց հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը եւ դրան հաջորդած զարգացումներին։ Պատճառը, ըստ ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանի, հետեւյալն էր՝ ԵԿՄ-ն չցանկացավ միջամտել եւ կամ խոչընդոտել իրավապահների գործունեությանը։ Հիշյալ կառույցը, ըստ Վարդանյանի, չի առաջնորդվում «դատարկ կոչեր անելու» գործելակերպով, քանի որ ԵԿՄ-ի ցանկացած կոչին ավանդաբար հետեւել է կոնկրետ գործղություն կամ միջոցառում։ «Ֆեդերիկա Մագերինիից` սկսած բոլորը կոչ էին անում զենքերը վայր դնել։ Սակայն այդ կոչերին ի պատասխան քայլեր չձեռնարկվեցին ՊՊԾ գունդը գրաված մարդկանց կողմից»,-նկատեց ԵԿՄ մամուլի խոսնակը։

«ԵԿՄ-ն ունի իր առաքելությունը, իր անելիքները, ինչը հետեւողականորեն ու անշեղորեն իրականացնում է։ Ապրիլյան օրերին, երբ եղավ ադրբեջանական ագրեսիան, առաջինը արձագանքեց ԵԿՄ-ն եւ հայտարարություն տարածեց ու կոչ արեց, որին հաջորդեց կոնկրետ քայլ։ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը 5 հազար կամավորականով հայտնվեց առաջնագծում, կարողացան ջոկերում, վաշտերում գրանցվել եւ փաստացի հասնել նրան, որ Ադրբեջանը ստիպված լինի գնալ կրակի դադարեցման։ ԵԿՄ-ի կարեւորագույն խնդիրներից մեկը հետեւյալն է՝ լինել սահմանապահ ժողովրդի եւ զինվորի, բանակի կողքին»,-մեկնաբանեց Վարդանյանը։

Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդի գրավմանը, ապա, ըստ Վարդանյանի, ԵԿՄ-ի լռությունն այս առթիվ օբյեկտիվ է։ «Տեղի է ունեցել հանցագործություն՝ զինված խմբի կողմից հարձակում է իրականացվել եւ գրավվել է ոստիկանական զորամասը։ Երկրում կան համապատասխան կառույցներ՝ ոստիկանություն, ԱԱԾ, որոնց սրբազան պարտքն է զբաղվել դրանով։ Իսկ մենք արել ենք այն, ինչ պիտի անեինք՝ չենք խանգարել իրավապահներին։ Նրանց գործում քիթ խոթելը, չեմ կածում, թե տեղին էր։ ԵԿՄ-ն իր առաքելությունից չշեղվելով աշխատել է, իսկ կոնկրետ այս դեպքում չի խանգարել իրավապահներին՝ իր ավելորդ կոչերով ու հայտարարություններով»,-հայտարարեց Վարդանյանը։ Նա, որպես ՀՀ քաղաքացի եւ որպես լրագրող, խիստ դատապարտեց ոստիկանների կողմից հուլիսի 29-ին իրականացրած գործողությունները։

«Ակնհայտ էր, որ խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը, ուժ կիրառեցին նրանց նկատմամբ, ինչը համապատասխան իրավական գնահատականի պետք է արժանանա»։ Մեր ճշտմանը՝ ԵԿՄ-ն ետայսու ինչ պետք է անի, երբ արդեն հանձնվել են ՊՊԾ գնդի գրավման մասնակիցները, որոնց մեջ կան նաեւ ազատամատիկներ, Վարդանյանը արձագանքեց․«Եթե նույնիսկ լինի ամենամեծ վաստակ ունեցած մարդը, էն մարդը, ով Ռեմբո է եւ մենակ ազատագրել է Արցախը, էլի իրավունք չունի հանցագործություն կատարելու։ Ով ուզում ա լինի, շարքային երկրապահ լինի, կամ թեկուզ ԵԿՄ-ի նախագահը, եթե հանցագործություն է կատարում, ԵԿՄ-ն երբեք չի ասի, թե մարդը իրավունք ունի իր նախկին վաստակից ելնելով ինչ ուզի անի եւ անպատիժ մնա։ Երբեք չեք կարող փաստ բերել, որ ԵԿՄ-ն պաշտպանի հանցագործություն կատարածին ու ասի՝ մեր տղեն ա, նրան մի դատեք, բերեք։ Մենք իրավապահներին չենք խանգարում, ԵԿՄ-ն դրա համար չի»,-վստահեցրեց ԵԿՄ մամուլի խոսնակը։

Ի դեպ, ԵԿՄ նախագահ Մանվել Գորիգորյանը դեռեւս արձակուրդում է եւ կվերադառնա երկու օրից (նա արձակուրդ է մեկնել հուլիսի 14-ից՝ իր ծննդյան օրվանից)։ Սակայն Գրիգորյանն այս ընթացքում, ինչպես հավաստիացրեց Վարդան Վարդանյանը, մշտապես կապի մեջ է եղել եւ իր հրահանգները տվել ԵԿՄ-ի կողմից իրականացվող միջոցառումների առնչությամբ։

Հեղինե ՄանուկյանՆյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular