ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որտեղ են ամռանը հանգստանում հայ հայտնիները

ՖՈՏՈ

Ամառային արձակուրդներին շատերի ամենանախընտրելի հանգստի ուղղությունը ծովափնյա քաղաքներն են։ Արեւ, ծով, արեւայրուք ու գեղեցիկ լուսանկարներ. ամառը կարելի է ստացված համարել։ Որտեղ են իրենց հանգիստն անցկացնում հայ հայտնիները, Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ. Նազենի Հովհաննիսյանն օգոստոսին մեկնել է իտալական Սիցիլիա քաղաք, որտեղից էլ հանգստին տրամադրող գեղեցիկ լուսանկարներ է հրապարակում։ Մայա Պողոսյանն ամուսնու, ինչպես նաեւ ընկերների հետ այս ամառային արձակուրդներին հասցրել է լինել Փարիզում, Նիսում եւ Հունաստան մի քանի կղզիներում։ Լուսինե եւ Իրինա Թովմասյաններն իրենց ամուսինների եւ երեխաների հետ հանգիստն են վայելել Հունաստանում։ Իվետա Մուկուչյանն իր ամառային հանգիստը վայելել է Իսպանիայի Իբիցա քաղաքում։ Աստղիկ Սաֆարյանն իր հանգիստն է վայելել Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։ Գրիշա Աղախանյանն եւ Շողեր Թովմասյանն իրենց հանգիստն են վայելել Հունաստանում։ Եվա Բաղդասարյանն ընկերուհիների հետ մեկնել էր Եգիպտոսի Հուրգադա քաղաք։ Մանե Գրիգորյանը դստեր հետ հանգստացել է Իսպանիայի Պալմա դե Մալյորկա քաղաքում։ Դերասան Գրիգոր Դանիելյանն ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանն իրենց որդիների՝ Ալբերտոյի և Ռոբերտոյի հետ հանգիստն են վայելել Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում։ Մոդել Մարիկա Թունյանն ընտանիքի հետ հանգիստն է վայելել Հունաստանում։ Մոդել Շուշան Երիցյանը նախ եղել է Սոչիում, հետո Աստանայում, որտեղ հանգիստը համատեղել է մրցույթի թագադրման արարողության մասնակցելու հետ, այնուհետև եղել է Մոսկվայում, որից հետո էլ Իտալիայում։ Լիա Զախարյանն իր հանգիտսն անցկացրել է Բաթումիում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular