Որտեղ են ամռանը հանգստանում հայ հայտնիները
ՖՈՏՈԱմառային արձակուրդներին շատերի ամենանախընտրելի հանգստի ուղղությունը ծովափնյա քաղաքներն են։ Արեւ, ծով, արեւայրուք ու գեղեցիկ լուսանկարներ. ամառը կարելի է ստացված համարել։ Որտեղ են իրենց հանգիստն անցկացնում հայ հայտնիները, Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ. Նազենի Հովհաննիսյանն օգոստոսին մեկնել է իտալական Սիցիլիա քաղաք, որտեղից էլ հանգստին տրամադրող գեղեցիկ լուսանկարներ է հրապարակում։ Մայա Պողոսյանն ամուսնու, ինչպես նաեւ ընկերների հետ այս ամառային արձակուրդներին հասցրել է լինել Փարիզում, Նիսում եւ Հունաստան մի քանի կղզիներում։ Լուսինե եւ Իրինա Թովմասյաններն իրենց ամուսինների եւ երեխաների հետ հանգիստն են վայելել Հունաստանում։ Իվետա Մուկուչյանն իր ամառային հանգիստը վայելել է Իսպանիայի Իբիցա քաղաքում։ Աստղիկ Սաֆարյանն իր հանգիստն է վայելել Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։ Գրիշա Աղախանյանն եւ Շողեր Թովմասյանն իրենց հանգիստն են վայելել Հունաստանում։ Եվա Բաղդասարյանն ընկերուհիների հետ մեկնել էր Եգիպտոսի Հուրգադա քաղաք։ Մանե Գրիգորյանը դստեր հետ հանգստացել է Իսպանիայի Պալմա դե Մալյորկա քաղաքում։ Դերասան Գրիգոր Դանիելյանն ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանն իրենց որդիների՝ Ալբերտոյի և Ռոբերտոյի հետ հանգիստն են վայելել Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում։ Մոդել Մարիկա Թունյանն ընտանիքի հետ հանգիստն է վայելել Հունաստանում։ Մոդել Շուշան Երիցյանը նախ եղել է Սոչիում, հետո Աստանայում, որտեղ հանգիստը համատեղել է մրցույթի թագադրման արարողության մասնակցելու հետ, այնուհետև եղել է Մոսկվայում, որից հետո էլ Իտալիայում։ Լիա Զախարյանն իր հանգիտսն անցկացրել է Բաթումիում։