ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


30 հազարից ավելի նոր ուսուցիչներ են սկսել աշխատել Սիրիայի ազատագրված շրջաններում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ընթացիկ տարում Սիրիայի նահանգների դպրոցներում լրացուցիչ աշխատանքի են ընդունել 30 հազարից ավելի ուսուցիչների: Ինչպես լրագրողներին հայտնել Է երկրի լուսավորության նախարար Հազվան ալ Վազը, մանկավարժների հավաքագրումն անհրաժեշտ Է դարձել ահաբեկիչներից ազատագրված նահանգներում դպրոցների աշխատանքի վերսկսումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այս տարի Սիրիայի լուսավորության նախարարությունը լրացուցիչ աշխատանքի Է ընդունել 30 հազարի ուսուցիչների այն քաղաքներում, որոնք ազատագրվել են ահաբեկիչներից»,-ասել Է ալ Վազը:
Նախարարը նշել Է, որ այս ուսումնական տարվա սկզբին երկրի դպրոցներում կսկսեն դասավանդել շուրջ 350 հազար մանկավարժներ: «Նրանք աշխատանքն սկսել են արդեն օգոստոսի 26-ին: Մեզ մոտ միշտ Է այդպես. դպրոցի վարչակազմն աշխատանքն սկսում Է ուսումնական տարվա մեկնարկից մեկ շաբաթ առաջ»,-հավելել Է նա: 
Ինչպես հաղորդվել Է, 2018 թվականին Սիրիայի դպրոցները պատրաստ են ընդունել շուրջ 4 մլն աշակերտների: 
Սիրիայի կառավարությունը մշակել Է դպրոցներում փախստականների երեխաների ուսուցման արագացված ծրագիր, որպեսզի նրանք կարճ ժամանակում կարողանան լրացնել ահաբեկիչների դեմ պատերազմի պատճառով բաց թողնվածը, հայտնել Է լուսավորության նախարարը: Նա նշել Է, որ Սիրիայի իշխանությունները առաջիկա երեք տարում մտադիր են վերականգնել 4 հազար դպրոց, որոնք պատերազմի ընթացքում ավերվել են զինյալների կողմից: Նրա խոսքով, մոտավորապես նույնքան դպրոցներ երկրի նահանգներում ամբողջովին ավերվել են ահաբեկիչների կողմից եւ վերականգնման ենթակա չեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular