ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սաուդյան Արաբիայում եգիպտացի ներգաղթյալին ձերբակալել են կին գործընկերոջ հետ նախաճաշելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել են եգիպտացի ներգաղթյալին «անպատշաճ պահվածքի» համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Տղամարդը տեսանյութ է հրապարակել համացանցում, որում նա նախաճաշում է իր գործընկերուհու հետ: Երկրի բնակիչներին զայրացրել է այն, որ նիկաբ հագած կինը ձեռքով կերակրել է տղամարդուն, և օգտատերերի մի մասը պահանջել է պատժել ոչ միայն տղամարդուն, այլ նաև նրա գործընկերուհուն:

Նշվում է, որ եգիպտացուն ձերբակալել են հյուրանոցում, որտեղ նա աշխատում էր: Նրան մեղադրանքներ կներկայացվեն մի շարք խախտումների,  այդ թվում՝ հյուրանոցում աշխատելու համար, ինչն արգելված է ներգաղթյալների համար:

Միջադեպի կապակցությամբ դատախազությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով օտարերկրացիներին հետևել Սաուդյան Արաբիայի օրենքներին և հարգել երկրի արժեքներն ու ավանդույթները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular