ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բուլղարացի լրագրողուհուն զբոսայգում մեռած են գտել կոռուպցիայի վերաբերյալ եթերից հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բուլղարացի լրագրողուհի Վիկտորյա Մարինովայի մարմինը՝ գլխին հասցված հարվածների եւ խեղդամահ անելու հետքերով, գտել են զբոսայգում: Իր վերջին հաղորդման ժամանակ նա պատմել Է կոռուպցիոն սխեմաների մասին, որոնք բացահայտել են նրա գործընկերները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

30-ամյա Մարինովայի մարմինը հայտնաբերել են հոկտեմբերի 7-ին: Կնոջից վերցրել են հեռախոսը, մեքենայի բանալիներն ու ակնոցը: Նա մասամբ մերկացված Է եղել եւ, ինչպես պարզել Է հետաքննությունը, բռնաբարված: Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտնել Է, որ հետաքննությունը բազմաթիվ հանցանշաններ ունի: Հանցագործին բռնելը ժամանակի հարց Է, հայտարարել Է նա:

Հետաքննությունը դիտարկում Է բոլոր վարկածները, ներառյալ նաեւ Մարինովայի լրագրողական աշխատանքի հետ կապված վարկածը: Միջազգային կազմակերպություններն իշխանություններից պահանջել են հնարավորինս արագ պատժել մեղավորներին:

«Ցնցված եմ Բոււլղարիայում հետազոտող-լրագրող Վիկտորյա Մարինովայի սարսափազդու սպանությունից»,-Twitter-ում գրել Է ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության գծով ներկայացուցիչ Առլեմ Դեզիրը: Մարինովան «Դետեկտոր» ծրագրի հաղորդավարն Էր TVN բուլղարական հեռուստաալիքում: Նա լուսաբանում Էր կոռուպցիայի թեման եւ պատմում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախագծերն իրացնելիս կատարված չարաշահումների մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular