ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիական ընդդիմությունն ավարտեց Իդլիբից ծանր սպառազինության դուրսբերումը. Anadolu

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիական ընդդիմությունն ավարտել Է ծանր սպառազինության դուրսբերումն Իդլիբի ապառազմականացված գոտուց: Հոկտեմբերի 8-ին այս մասին հաղորդել Է Anadolu գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ սպառազինությունը հետ Է քաշվել սիրիական զորքերի եւ զինված ընդդիմության շփման ամբողջ գոտուց: Անցած գիշեր ընդդիմությունն արագացրել Է սպառազինությունների, մասնավորապես, ականանետների, հաուբիցների եւ համազարկային կարկի հրթիռային կայանքների հետքաշման աշխատանքը: Միեւնույն ժամանակ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը, գործակալության տեղեկատվությամբ՝ դեպի Իդլիբի ապառազմականացված գոտի Է ուղարկել զրահատեխնիկա եւ սպառազինություն, որոնք կզբաղվեն տարածքի պարեկմամբ՝ Սոչիի համաձայնություններին համապատասխան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular