ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն ընդդիմադիր լրագրողի սպանության վերաբերյալ լրատվամիջոցների արձագանքը «հիստերիա» է որակել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության վերաբերյալ  արձագանքը «հիստերիա» է որակել:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է  РИА Новости  լրատվական գործակալությունից:

«Սաուդյան Արաբիայում և Թուրքիայում շարունակվում է գործի վերաբերյալ հետաքննությունը, ամեն օր նոր ապացույցների վերաբերյալ հետաքննություն ենք իրականացնում: Մի քանի մարդիկ չարաշահել են իրենց լիազորությունները», - ասել է նախարարը Բահրեյնում ունեցած ելույթի ժամանակ՝ կոչ անելով լրատվամիջոցներին սպասել հետաքննության արդյունքներին, որը, ըստ Ջուբեյրի, ժամանակ է պահանջում:

Ադել ալ-Ջուբեյրը  նաև ընդգծել է, որ անկախ տեղի ունեցածից՝ Սաուդյան Արաբիան «երկաթյա» հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, և ի տարբերություն Բարաք Օբամայի նախագահության ժամանակաշրջանի, երբ նրանց հարաբերություններում «դժվար ժամանակներ» էին, ներկայումս  ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն իրենց երկրի հանդեպ գնահատում են որպես «ռացիոնալ և իրատեսական»:

Ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուցհետոԸստ թուրքական ոստիկանության վարկածի՝ լրագրողը սպանվել է ՍտամբուլումՍաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսումՄինչդեռ հյուպատոսարանիցտեղեկացնում էինթե Խաշոկջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել էրոր լրագրողը մահացել էըստ նրանց՝ դեպքըտեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular