ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրղզստանի իշխանությունները խստացրել են հարսնացուների առեւանգման համար պատիժը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղրղզստանում խստացրել են ամուսնության նպատակով հարսնացուների առեւանգման համար պատիժը՝ 7 տարուց մինչեւ  10 տարի, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով  «Կանանց խաղաղության բանկ» հասարակական իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Գուլսանա Աբիտովային:

«Նոր ՔՕ-ում, որը տարվա սկզբից ուժի մեջ է մտել, խստացվել է հարսնացուների առեւանգման համար պատիժը եւ պատիժը նրանց համար, ովքեր 18 տարին չլրացած աղջիկներին ստիպում է ամուսնանալ», - ասել է նա:

Առեւանգումն իրականացրած անձանց համար պատիժը 7-ից 10 տարի է ավելացվել: Անձինք, ովքեր անչափահասներին դրդում  են ամուսնության, պետք է 200 հազար սոմի չափով տուգանք վճարեն(ավելի քան 3 հազար դոլար):

Աբիտովայի խոսքով՝ հանրապետությունում վերջին անգամ հարսնացուի առեւանգման համար պատիժը խստացրել էին 2013-ին, սակայն իրավիճակն առանձնապես չի փոխվել:

«Ընտանիք կազմելու նպատակով երիտասարդ աղջիկների առեւանգումը շարունակվում է, անգամ դեպքեր են եղել, երբ աղջիկները առեւանգումից հետո ինքնասպանություն են գործել», - ասել է իրավապաշտպանը:

Նա նշել է, որ Ղրղզստանի օրենսդրության համաձայն երկրում ամուսնական տարիքը սկսվում է 18 տարեկանից, սակայն հաճախ հարսնացուի առեւանգման դեպքում կամ ինչպես Ղրղզստանում է կոչվում «ալա կաչուու»-ի, աղջկա եւ տղայի ծնողները եւ հարազատները փորձում են հարթել գործը եւ հազվադեպ են դիմում իրավապահ մարմիններին, իսկ դատարան են հասնում եզակի դեպքեր:

Ղրղզստանում հարսնացուների առեւանգման թեմաները քննարկում են արդեն մի քանի տարի, հարսնացուների առեւանգման համար քրեական պատասպանատվության ուժեղացման համար հասարակական քննարկումների ալիքը նորից է բարձրացել այն բանից հետո, երբ 2018-ի մայիսին ՆԳ վարչության շենքում տղամարդը սպանել էր առեւանգած աղջկան:

Ղրղզստանի իրավապաշտպանները նշում են, որ  հարսացուների առեւանգման խնդիրը լուրջ սոցիալական հետեւանքներ է իր հետ բերում: Նման ամուսնությունները սովորաբար պաշտոնապես չեն գրացվում եւ կանայք, անգամ երեխա ուեննալու դեպքում, զրկվում են ունեցվածքի նկատմամբ բոլոր իրավունքներից եւ այլ երաշխիքներից, իսկ երբեմն կարող են փողոցում հայտվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular