ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գուանտանամոյի բազայի պետին հեռացրել են հետաքննությունից հետո. CNN

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան ռազմածովային Գուանտանամո (Կուբա) ռազմակայանի պետ, ՌԾՈւ դերծովակալ Ջոն Ռինգը հետաքննությունից հետո հեռացվել է պաշտոնից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով CNN հեռուստաալիքին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ռինգը հեռացվել է, «քանի որ կորցրել է հրամանատարության վստահությունն իր կառավարման հանդեպ»։ ԱՄՆ Հարավային հրամանատարության ներկայացուցիչ Ամանդա Ազուբուիկեն ասել է, որ հեռացումը կապված է մարտին սկսված հետաքննության հետ։

Բանտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռինգի տեղակալը՝ բրիգադի գեներալ Ջոն Հասին։

Գուանտանամոյի հատուկ բանտը ստեղծվել է նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմի օրոք՝ 2002-ին, այն անձանց համար, որոնք կասկածվում են ահաբեկչական գործունեության մեջ հանցակցության համար։ Բանտը պահելը ամերիկյան գանձարանի վրա տարեկան 400 մլն դոլար է նստում։ Աշխարհի բոլոր կողմերից այստեղ բերվող մարդիկ կալանքի տակ են պահվում անժամկետ եւ, ըստ որոշ տվյալների, ենթարկվում են կտտանքների՝ ամերիկյան հատուկ ծառայություններին անհրաժեշտ տեղեկատվությունը կորզելու նպատակով։ Սա էլ պատճառ է դարձել, որպեսզի ԱՄՆ-ը արժանանա միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատության թիրախը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular