Գուանտանամոյի բազայի պետին հեռացրել են հետաքննությունից հետո. CNN
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան ռազմածովային Գուանտանամո (Կուբա) ռազմակայանի պետ, ՌԾՈւ դերծովակալ Ջոն Ռինգը հետաքննությունից հետո հեռացվել է պաշտոնից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով CNN հեռուստաալիքին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Ռինգը հեռացվել է, «քանի որ կորցրել է հրամանատարության վստահությունն իր կառավարման հանդեպ»։ ԱՄՆ Հարավային հրամանատարության ներկայացուցիչ Ամանդա Ազուբուիկեն ասել է, որ հեռացումը կապված է մարտին սկսված հետաքննության հետ։
Բանտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռինգի տեղակալը՝ բրիգադի գեներալ Ջոն Հասին։
Գուանտանամոյի հատուկ բանտը ստեղծվել է նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմի օրոք՝ 2002-ին, այն անձանց համար, որոնք կասկածվում են ահաբեկչական գործունեության մեջ հանցակցության համար։ Բանտը պահելը ամերիկյան գանձարանի վրա տարեկան 400 մլն դոլար է նստում։ Աշխարհի բոլոր կողմերից այստեղ բերվող մարդիկ կալանքի տակ են պահվում անժամկետ եւ, ըստ որոշ տվյալների, ենթարկվում են կտտանքների՝ ամերիկյան հատուկ ծառայություններին անհրաժեշտ տեղեկատվությունը կորզելու նպատակով։ Սա էլ պատճառ է դարձել, որպեսզի ԱՄՆ-ը արժանանա միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատության թիրախը։