ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի բանակը հարվածել է սիրիական դիրքերի ուղղությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել են Սիրիայի կառավարական ուժերի  վերահսկողության տակ գտնվող տարածքներից մեկի ուղղությամբ։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ապառազմականացված  գոտի հայտարաված Սիրիայի Իդլիբ նահանգում հարձակում էր տեղի ունեցել Թուրքիայի զինված ուժերի դիտակետերից մեկի վրա, որի հետևանքով 1 թուրք զինվոր էր սպանվել, ևս 3-ը վիրավորվել։  Թուրքական կողմի պնդմամբ՝ հարձակումը իրականացրել էին Սիրիայի կառավարական ուժերը։

Իդլիբում թուրք զինվորների վրա իրականացված հարձակումից հետո  Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան  ռազմական կցորդը կանչվել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբ։ Ռուս կցորդին տեղեկացրել են, որ  հարձակումներն արժանանալու են խիստ պատասխանի։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular