ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազախստանում հայկական համարանիշերով ավտոմեքենաների երթևեկությունը կսահմանափակվի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

Ղազախստանի Ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը հայտարարել է, որ պլանավորում են սահմանափակել  հայկական, ղրղզական, ռուսական պետհամարանիշներով մեքենաների ժամանակավոր գրանցումը, հաղորդում է Tengrinews.kz լրատվականը:

«Շատ են բողոքները Հայաստանում, Ռուսաստանում և Ղրղզստանում գրանցված ավտոմեքենաների վերաբերյալ, որոնք խախտում են երթևեկության կանոնները»,- հայտնել է նախարար Տուրգումբաևը:

Նրա խոսքով` այդ համարանիշներով ավտոմեքենաների նկատմամբ ոչինչ չեն կարող անել, քանի որ դրանք գրանցված չեն Ղազախստանի տարածքում:

Այս որոշումն ընդունելու դեպքում`  հարցը կքննարկվի Ղազախստանի Հանրապետության խորհրդարանում` ընթացիկ կամ հետագա օրենսդրական գործունեության սահմաններում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular