ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի «Ավե Մարիա» ծրագրով մենահամերգը Փարիզի պատմական Լա Մադլեն եկեղեցում

ՄՇԱԿՈՒՅԹ

Past.am-ը հեռախոսազրույց ունեցավ 21 տարի առաջ Հայաստանից մեկնած երգչի հետ, ով մանրամասներ ներկայացրեց օրերս կայացած համերգից, հատուկ շեշտելով, որ իր գլխավոր նպատակը «Ավե Մարիա» ծրագրով Երևանում մենահամերգով ներկայանալն է:

Թերևս համերգի հետ կապված տեղեկությունը ներկայացնենք ստորև`

ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում փայլեց Ավե Մարիայի կատարմամբ՝ ելույթ ունենալով ֆրանսիական խոշորագույն հիմնադրամ SECOURS CATHOLIQUE-ի համար: Փարիզի իտալական համայնքի կողմից կազմակերպված բարեգործական միջոցառմանը:

Հանդես գալով Փարիզի էլիտայի, ինչպես նաև բազմաթիվ զբոսաշրջիկների տպավորիչ լսարանի առջև, միջազգային մամուլի կողմից «Ոսկե Ձայն» և «Օրհնյալ ձայն» մկտրված մաեստրոն զարմացրեց հանրությանը` բացառիկ երաժշտականությամբ և հազվագյուտ վեհության բեմականությամբ: Լուցցիի, Քերուբինիի, Մասկանիի, Մոցարտի, Սեն-Սանսի «Ավե Մարիան» համախմբող նրբաճաշակ ծրագրով նա ցուցադրեց երաժշտական մեկնաբանության այնպիսի մի արվեստ որը, ինչպես գրել է Փարիզի հանրահայտ իտալական Լա Վոչե ամսագիրը, արժանի է բելկանտոյի մեծագույն կատարողների. «մաքրագույն ձայնը, հմայիչ բեմականությունը ՝ զուգորդվելով հստակ և ջերմ արտիստիկ հատկանիշների հետ, թույլ են տալիս Ռուբեն Էլբակյանին թելադրող լինել բելկանտոյի աշխարհում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular