ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի «Ավե Մարիա» ծրագրով մենահամերգը Փարիզի պատմական Լա Մադլեն եկեղեցում
ՄՇԱԿՈՒՅԹPast.am-ը հեռախոսազրույց ունեցավ 21 տարի առաջ Հայաստանից մեկնած երգչի հետ, ով մանրամասներ ներկայացրեց օրերս կայացած համերգից, հատուկ շեշտելով, որ իր գլխավոր նպատակը «Ավե Մարիա» ծրագրով Երևանում մենահամերգով ներկայանալն է:
Թերևս համերգի հետ կապված տեղեկությունը ներկայացնենք ստորև`
Հանդես գալով Փարիզի էլիտայի, ինչպես նաև բազմաթիվ զբոսաշրջիկների տպավորիչ լսարանի առջև, միջազգային մամուլի կողմից «Ոսկե Ձայն» և «Օրհնյալ ձայն» մկտրված մաեստրոն զարմացրեց հանրությանը` բացառիկ երաժշտականությամբ և հազվագյուտ վեհության բեմականությամբ: Լուցցիի, Քերուբինիի, Մասկանիի, Մոցարտի, Սեն-Սանսի «Ավե Մարիան» համախմբող նրբաճաշակ ծրագրով նա ցուցադրեց երաժշտական մեկնաբանության այնպիսի մի արվեստ որը, ինչպես գրել է Փարիզի հանրահայտ իտալական Լա Վոչե ամսագիրը, արժանի է բելկանտոյի մեծագույն կատարողների. «մաքրագույն ձայնը, հմայիչ բեմականությունը ՝ զուգորդվելով հստակ և ջերմ արտիստիկ հատկանիշների հետ, թույլ են տալիս Ռուբեն Էլբակյանին թելադրող լինել բելկանտոյի աշխարհում»: