ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի քաղաքացիները 2020 թվականին կզգան ԵՏՄ-ում ինտեգրման բոլոր պլյուսներն ու մինուսները. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քաղաքացիները 2020 թվականին կզգան Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրման բոլոր դրական եւ բացասական կողմերը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 26-ին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ բացասական կլինի երրորդ երկրներից ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքերի ավելացումը, ինչն էապես կսահմանափակի Միություն վերարտահանելու հնարավորությունը։

Փորձագետն ընդգծել է, որ 2019 թվականը ԵՏՄ-ի համար բեկումնային չէր, եւ երկրները դեռեւս ուսումնասիրում են միմյանց։

«2020 թվականը այս իմաստով խիստ չի տարբերվի այս թվականից»,- եզրափակել է Իսկանդարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular