ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարող էր նռնակը նետել մեկ այլ պաշտոնյայի տան վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետած 32-ամյա Հովհաննես Մուրադյանի (նկարում) հայրը` Սերգեյ Մուրադյանը, երեկ մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ որդին բողոքում էր իշխանություններից.

«Քոչարյանից բռնած՝ Սերժ Սարգսյանից, Լեւոն Տեր-Պետրոսյանից մինչեւ Ալիեւ ու Օբամա բողոքում էր: Բողոքում էր, թե էս ժողովրդին ինչ օրն եք գցում, ասում էր՝ մեր ջահել երեխեքին տանում են՝ կոտորում են, մի խոսքով...»,- ասել է հայրը:

Նա հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի փոխարեն կարող էր լինել քաղաքական վերնախավի մեկ այլ ներկայացուցիչ: Սերգեյ Մուրադյանը նշել է, որ որդին, որը, հիշեցնենք, սույն գործով նախօրեին ձերբակալվեց, արդեն մի քանի տարի է, հոգեկան խնդիրներ ունի` տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ եւ հաշվառված է Ավանի հոգեբուժարանում:

Հովհաննես Մուրադյանի ձերբակալությունից հետո հայրը հայտնաբերել է, որ որդին նշանակված դեղերը չի ընդունել, պահել է դրանք եւ համոզված է, որ դրա հետեւանքով նրա հիվանդությունը սրվել է: Նշենք, որ նռնակը ուսումնական է եղել, այսինքն, առանց պայթուցիկ նյութերի: Ֆունկցիոնալ իմաստով դա մի երկաթի կտոր է, որը մեծագույն ցանկության դեպքում պայթել չէր կարող: Հովհաննես Մուրադյանը նռնակը նետել է իր Վազ 2107 մակնիշի մեքենայից, որը հիմնականում շահագործվում է որպես տաքսի (նկարում):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular