ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՉԻ». Ժողովուրդը ոչինչ չունի, ի՞նչը թալանենք. Գալուստ Սահակյանը օրիգինալ «արդարումը»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վերջը պիտի հասկանաք, որ ժողովուրդը ոչինչ չունի, որ մեկը հարստանա եւ ժողովրդից ինչ-որ բան տանի», հայտարարել է Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի հասցեին հնչող քննադատություններին:

«ՉԻ» - Հասկացա՞ք, թե ինչ է ասում Գալուստ Սահակյանը: Ըստ էության՝ նրա ասածը հետեւյալն է. «հասկացեք, վերջապես, որ ՀՀԿ-ն ժողովրդին չի թալանում, որովհոետեւ ժողովուրդը ոչինչ չունի: Որ չունի՝ ի՞նչը թալանենք»:

Եվ նա, իհարկե, ինչ-որ տեղ իրավացի է: Մնում է ընդամենը մի «աննշան» հարց պարզել՝ իսկ ո՞վ է մեղավոր, որ ժողովուրդը ոչինչ չունի: Գուցե պատճառը հենց այն է, որ ՀՀԿ-ն արդեն համարյա 20 տարի է՝ թալանո՞ւմ է ժողովրդին:

Եվ ընդհանրապես՝ միայն Հայաստանի նման երկրներում է հնարավոր, որ իշխանությունները որպես եփական գործունեության արդարացում մեջտեղ բերեն այն փաստը, որ ժողովուրդը լիակատար աղքատության մեջ է: Իսկ մեզ թվում էր, թե դա պիտի ոչ թե արդարացում լինի, այլ մեղադրանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular