«ՉԻ». Ժողովուրդը ոչինչ չունի, ի՞նչը թալանենք. Գալուստ Սահակյանը օրիգինալ «արդարումը»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վերջը պիտի հասկանաք, որ ժողովուրդը ոչինչ չունի, որ մեկը հարստանա եւ ժողովրդից ինչ-որ բան տանի», հայտարարել է Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի հասցեին հնչող քննադատություններին:
«ՉԻ» - Հասկացա՞ք, թե ինչ է ասում Գալուստ Սահակյանը: Ըստ էության՝ նրա ասածը հետեւյալն է. «հասկացեք, վերջապես, որ ՀՀԿ-ն ժողովրդին չի թալանում, որովհոետեւ ժողովուրդը ոչինչ չունի: Որ չունի՝ ի՞նչը թալանենք»:
Եվ նա, իհարկե, ինչ-որ տեղ իրավացի է: Մնում է ընդամենը մի «աննշան» հարց պարզել՝ իսկ ո՞վ է մեղավոր, որ ժողովուրդը ոչինչ չունի: Գուցե պատճառը հենց այն է, որ ՀՀԿ-ն արդեն համարյա 20 տարի է՝ թալանո՞ւմ է ժողովրդին:
Եվ ընդհանրապես՝ միայն Հայաստանի նման երկրներում է հնարավոր, որ իշխանությունները որպես եփական գործունեության արդարացում մեջտեղ բերեն այն փաստը, որ ժողովուրդը լիակատար աղքատության մեջ է: Իսկ մեզ թվում էր, թե դա պիտի ոչ թե արդարացում լինի, այլ մեղադրանք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում