ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 181 հազար միգրանտներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 181 հազար միգրանտներ ու փախստականներ: Դրա հետ մեկտեղ ավելի քան 1200 մարդ զոհվել կամ անհետ կորել Է եվրոպական երկրներ հասնելու փորձ կատարելիս:
Այդ մասին ապրիլի 26-ին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):
ՄՄԿ-ի գնահատումներով՝ 2016 թվականին ծովով Եվրոպա են ժամանել 181 հազար 476 միգրանտներ ու փախստականներ, ասված Է Ժնեւում տարածված հաղորդագրության մեջ: Զոհվածների կամ անհետ կորածների թիվը հասել Է 1232-ի:
Տարեսկզբից Հունաստան Է ժամանել 154 հազար 491 մարդ, Իտալիա՝ 25 հազար 894, Իսպանիա՝ 1063, Կիպրոս՝ 28 հոգի:
ՄՄԿ-ն ուշադրություն Է դարձնում ապրիլին Հունաստանի ուղղությամբ միգրացիոն հոսանքի «կտրուկ նվազմանը»: Ապրիլի 22-ից մինչեւ 24-ը հունական կղզիներում գրանցվել Է ընդամենը 223 միգրանտների ու փախստականների ժամանում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular