ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավոկադոյի օգտակար հատկությունները

ՖՈՏՈ

Ավոկադոյն, որը հայտնի է նաև «ալիգատորի տանձ» անվանումով,  տարածվել է Կենտրոնական Ամերիկայից: Ծառի բարձրությունը երբեմն հասնում է 18 մետրի:

Իր քիմիական բաղադրության և ոչ այնքան քաղցր համի պատճառով՝ ավոկադոն համարել են բանջարեղեն: Եղել է նաև ժամանակ, երբ այն ընկույզ են համարել: Չնայած այս ամենին՝ ավոկադոն, այնուամենայնիվ, միրգ է:

Ավոկադոն իր մեջ պարունակում է վիտամիններ (K, B2, B6, C, E), քիմիական տարրեր (կալիում, երկաթ, պղինձ), կենսաբանական ակտիվ նյութեր և թթուներ, որոնցով էլ պայմանավորված է նրա օգտակարությունը:

Այն ունի մի շարք օգտակար հատկություններ, որոնցից են՝

  • Հիշողության բարելավումը,
  • Սրտի աշխատանքի և օրգանիզմի նյութափոխանակության կարգավորումը,
  • Սթրեսակայունության մակարդակի բարձրացումը,
  • Արյան շրջանառության և արյունաստեղծման կարգավորումը,
  • Սակավարյունության առաջացման կանխարգելումը,
  • Մարսողական համակարգի աշխատանքի կարգավորումը,
  • Արյան մեջ խոլեստերինի առաջացման կանխումը,
  • Ծերացման գործընթացի դանդաղեցումն ու դրանով պայմանավորված՝ օրգանիզմի երիտասարդացումը և այլն:

                                    

Ի տարբերություն ավոկադոյի պտղամսի՝ նրա սերմն ու նրա տերևները վնասակար նյութեր են պարունակում: Նրանց կիրառումը կարող է մարսողական համակարգի խանգարում և (կամ) ալերգիկ ռեակցիա առաջացնել:
Նշենք, որ ավոկադոն օգտագործվում է սառը խորտիկների՝ աղցանների, բուտերբրոդների և այլ նախուտեստների պատրաստման մեջ՝ հում վիճակում, քանի որ ջերմային մշակման ենթարկվելու դեպքում այն դառը համ է ստանում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular