ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայում բնակարանում գտել են հինգ երեխաների մարմիններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի Զոլինգեն քաղաքի բնակելի շենքի բնակարանում ոստիկանները գտել են հինգ երեխաների մարմիններ։ Այս մասին հաղորդել է գերմանական Rheinische Post թերթը։

Արտակարգ դեպքի վայրում հայտնաբերել են 18 ամսականից մինչև 8 տարեկան երեք աղջիկների և երկու տղաների մարմիններ։ Անչափահասների մահվան պատճառը դեռևս չի բացահայտվել։ Հայտնի է, որ այդ ընտանիքում կա նաև 6-րդ երեխան՝ 11-ամյա տղան, ով ապրում է իր 27-ամյա մոր հարազատների հետ։

Հարևանուհին ասել է, որ առավոտյան բնակարանից բարձր երաժշտության ձայներ է լսել։ Ընտանիքի մասին կինը քիչ բան գիտի, քանի որ վերջերս է ծանոթացել նրանց հետ։

Ենթադրվում է, որ մայրն է սպանել երեխաներին, ինչից հետո ցանկացել է ինքնասպանություն գործել Դյուսսելդորֆի գլխավոր երկաթուղային կայարանում։ Նա հոսպիտալացվել է բազմաթիվ տրավմաներով։

Շրջանի ոստիկանության պետը միջադեպը որակել է որպես «բացարձակապես սարսափելի» դեպք, իսկ Զոլինգենի քաղաքապետը՝ իրադարձությունների հետ կապված, ժամանակավորապես դադարեցրել է նախընտրական արշավը։

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular