ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայի ռազմական բժիշկները Նավալնիի օրգանիզմում հայտնաբերել են «Նովիչոկ» թունանյութի հետքեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Գերմանիայի ռազմական բժիշկները Նավալնու օրգանիզմում «Նովիչոկ» խմբի նյութ են հայտնաբերել: Ռուսաստանը, սակայն, պնդում է, որ թունավորման մասին ոչ մի ապացույց չի ստացել: Այս մասին lenta.Ru կայքին հաղորդել է լրագրող Եկատերինա Պերվիշևան իր «В Германии заявили о следах «Новичка» в организме Навального» հոդվածում:

«Այն, որ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանում դարձել է նյարդա-կաթվածային ազդեցությամբ քիմիական թունանյութի զոհ, ապշեցնում է: Դաշնային կառավարությունը խստորեն դատապարտում է հարձակումը»,- ասվել է հայտարարության մեջ:

Գերմանիայի արտգործ նախարար Հեիկո Մաասը ռուսական իշխանությանը կոչ է արել գտնել և պատժել թունավորման պատասխանատուներին:

Գերմանիան մտադրված է դեպքի մասին տեղեկացնել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գործընկերներին, որից հետո նրանց հետ միասին ընդհանուր ռեակցիա մշակել: Պատժամիջոցների կիրառման որոշումը կախված կլինի Ռուսաստանի ռեակցիայից:

Անգելա Մերկելը Հայտարարել է, որ ռազմական թունագետների հետազոտությունների արդյունքները կասկածներ չեն հարուցում. ռուս ընդդիմադիրն իսկապես թունավորվել է «Նովիչոկ» խմբին պատկանող թունանյութով: Կանցլերը գտնում է, որ Նավալնիին ցանկացել են «լռեցնել», ուստի նա կատարվածը գնահատում է որպես մահափորձ:

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան աջակցում են Գերմանիային՝ պատժել մեղավորներին:

Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է, որ ռուս ընդդիմադրի «թունավորման» մասին հայտարարությունները փաստերով չեն հաստատվում: Ռուսաստանի մոտ տպավորություն է ստեղծվում, որ գերմանացի բժիշկներին արգելվում է շփվել ռուս գործընկերների հետ, քանի որ վերջիններս Նավալնիի վիճակի վերաբերյալ տվյալներ չեն ստացել:

«Եթե իրական նպատակը հանդիսանում է բժշկական կազմակերպությունների մասնակցությամբ՝ իրավապահ մարմինների կողմից հանգամանալից հետաքննությունը, որը մենք պնդում ենք, ապա մեր գործընկերներին կոչ ենք անում լիարժեք համագործակցել և տեղեկատվություն փոխանակել՝ գործի դնելով առկա երկկողմ իրավական մեխանիզմները», - ընդգծել է ԱԳՆ-ն:

Փորձագետ Լեոնիդ Ռինկը գերմանական կողմի հայտարարությունների վերաբերյալ նշել է, որ ախտանշանները բոլորովին նման չեն «Նովիչոկ»-ով թունավորման ախտանշաններին: Նա գտնում է, որ Նավալնու մոտ ոչ թե թունավորում է, այլ՝ ենթաստամոքսային գեղձի բորբոքում: Փորձագետը նշել է, որ «Նովիչոկ»-ի կիրառումը կհանգեցներ մահվան, և ոչ՝ կոմայի: Ռուս բժիշկներն արդեն իսկ հետազոտել են Նավալնիին և թունավորման ոչ մի հետք չեն հայտնաբերել: Ռինկը վստահ է, որ Գերմանիան օբյեկտիվ ապացույցներ չի ներկայացնի Ռուսաստանին, իսկ կատարվածը «Նովիչոկ»-ով թունավորման հետ կապելու փորձերը նա որակում է որպես «քաղաքական անհեթեթություն»:

Գերմանիայի «Շարիտե» հիվանդանոցի սեպտեմբերի 2-ի տվյալների համաձայն՝ ռուս ընդդիմադիրը վերակենդանացման բաժանմունքում է՝ թոքերի արհեստական օդափոխության (ИВЛ) պայմաններում: Բժիշկները նշում են, որ Նավալնու վիճակը դեռ ծանր է, բայց կա դրական տեղաշարժ. թունավորման ախտանշանները նվազում են:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular