ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեյպցիգում ինքնաբուխ ցույցերն անկարգությունների են վերաճել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուրբաթ երեկոյան գերմանական Լեյպցիգ քաղաքում ինքնաբուխ ցույցերն անկարգությունների են վերաճել, հայտնում է Tagesschau լրատվական կայքը` վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը:

Ոստիկանության մամուլի խոսնակի խոսքով` ուրբաթ երեկոյան Լեյպցիգի Կոնեվից թաղամասում 200-ից 300 հոգի ինքնաբուխ ցույցի էին հավաքվել, որը վերաճել է անկարգությունների: Ցուցարարները քարեր են նետել ոստիկանության աշխատակիցների եւ նրանց ավտոմեքենաների վրա, հրկիզել աղբամաններն ու արգելապատնեշները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Մոտ մեկ ժամ անց ցուցարարներին հաջողվել է հանգստացնել: Ըստ նախնական տվյալների` ոստիկանության ութ աշխատակից թեթեւ վնասվածքներ է ստացել:

Ինչպես հիշեցնում են ԶԼՄ-ները, ցույցերը սկսվել էին հինգշաբթի օրը` այն բանից հետո, երբ ոստիկանությունը մաքրել էր քաղաքի արեւելքում գտնվող ոչ բնակելի տունը, որը գրավել էին ակտիվիստները:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular