ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրատես». ո՞վ շատ «կպա­չի» Պու­տի­նին

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սա­կայն նախ` Նի­կո­լին «պա­չող­նե­րի» մա­սին:
Որ­քան էլ պա­րա­դոք­սալ, նրանք բա­վա­կա­նին պատ­վար­ժան պաշ­տոն­ներ են զբա­ղեց­նում, և դրսևո­րու­մը ան­հար­գա­լից է ա­ռա­ջին հեր­թին ի­րենց իսկ զբա­ղեց­րած պա­տաս­խա­նատ­վու­թյան նկատ­մամբ: Խոսքն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի և նրա կա­բի­նե­տի ար­տա­քին գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րի մա­սին է:

Իր 100-օ­րյա­յին նվիր­ված ա­սու­լի­սում Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը սի­րո­ղա­կան, գրե­թե ար­կա­ծա­յին մտ­քե­րով` ստա­խա­նո­վյան ա­րա­գու­թյամբ հա­սավ-ան­ցավ Ղա­րա­բա­ղի խնդ­րով Նի­կոլ Փա­շի­նյա­նի` ցայս հն­չեց­րած բո­լոր ան­հե­թե­թու­թյուն­նե­րը:
Եզ­րա­կա­ցու­թյու­նը ցա­վոտ էր. թե հա­յաս­տա­նյան, թե ար­ցա­խյան այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը բա­ցար­ձակ չեն տի­րա­պե­տում հիմ­նախ­նդ­րի դի­վա­նա­գի­տա­կան խոր­քին, նր­բու­թյուն­նե­րին, այն մա­տու­ցե­լու մշա­կու­թա­բա­նա­կան հեն­քին, մի­ջազ­գա­յին պրակ­տի­կա­յին: Ինչն այդ­քան տխուր չէր լի­նի, ե­թե սուր աչ­քը չն­կա­տեր. խիստ մտած­ված` Ար­ցա­խյան խն­դի­րը հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րը հրել են ար­ցա­խյան պա­տաս­խա­նա­տու­նե­րի դաշտ, վեր­ջին­ներս էլ այն որ­բի գլուխ դարձ­րել` որ­տե­ղից հասց­նում, խու­զում են:

Այ­նու­հան­դերձ, որ­պես փի­լի­սո­փա­յու­թյուն և օ­րի­նա­չա­փու­թյուն, ա­մեն նման փակ է­կո­տա­րածք նաև հնա­րա­վո­րու­թյան նոր դուռ է, և անհ­րա­ժեշտ` կեն­սա­կան պի­տո­յի դեպ­քում, հա­մոզ­ված ենք՝ խոր­քա­յին պե­տու­թյան տո­ղա­նի կանգ­նած­նե­րը, գոր­ծըն­թա­ցին «փար­դի քա­մա­կից» հետևող ի­րա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րը, շատ ա­րագ օր­վա դի­լե­տանտ­նե­րին դեն կհ­րեն` գործն ի­րենց ձեռքն առ­նե­լու, կե­նաց պայ­քա­րը ա­ռաջ տա­նե­լու, խա­ղը ռել­սե­րից դուրս չգ­ցե­լու հա­մար:
Հի­մա ա­մե­նա­կարևո­րի մա­սին, ո­րին ցայս որևէ մե­կը չանդ­րա­դա­ձավ. թե Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, թե Մա­սիս Մա­յի­լյա­նը միա­բե­րան մեր­ժե­ցին Մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րը: Նկա­տենք, սա խիստ ցցուն-պաշ­տո­նա­կան նման մեր­ժումն էր, այս­պես ա­սենք՝ հայ­կա­կան կող­մից:
ՈՒս­տի մի քա­նի հիմ­նա­րար հարց. ե­թե չկան Մադ­րի­դյան սկզ­բունք­ներ. ա­սել է` չկա նաև ԵԱՀԿ ՄԽ ֆոր­մա՞­տը: Նկա­տենք, որ նույն ԵԱՀԿ ՄԽ-ն ոչ մի ձայն-ծպուտ չի հա­նել Ար­ցա­խում հն­չած տե­սա­կե­տի առն­չու­թյամբ, ո­րը հաս­տա­տա­պես ա­ռանց պաշ­տո­նա­կան Երևա­նի «հրահր­ման» չէր տար­փող­վում:

Նկա­տենք նաև, որ հենց այդ նույն օ­րե­րին Թուր­քիո փե­սա, Ադր­բե­ջա­նում եր­բեմ­նի դես­պան, ոչ ան­հայտ Մե­թյու Բրայ­զան գլու­խը հա­նեց իր հայտ­նի տիկ­նոջ` վեր­լու­ծա­բան Զ. Բա­րա­նի նն­ջա­րա­նից և ա­սաց, որ Մինս­կի խում­բը կար­ծես այլևս դե­րա­կա­տա­րում չու­նի Ղա­րա­բա­ղյան հար­ցում, ֆոր­մա­տը տե­ղա­փոխ­վում է Թուր­քիա-Ռու­սաս­տան մի­ջա­կայք:
Պա­տա­հա­կա­նու­թյու՞ն էր: Դժ­վար: Ճիշտ տե­ղում ճիշտ ժա­մին հայ­տն­վե­լու Մե­թի հո­տա­ռու­թյան ար­դյու՞նք: Թե՞ Օ­վեր­տո­նի պա­տու­հան:
Կա­րո՞ղ է ար­ցա­խյան դուե­տը, Նի­կոլ «պա­չե­լուն» զու­գա­հեռ, հե­ռա­վոր ան­տե­սա­նե­լի մատ­րի­ցա է «գծում» (մա­նա­վանդ որ Ար­ցա­խի ԱԳ նա­խա­րա­րը Թուր­քիա շատ սի­րող սո­րո­սում «եփ­ված» մե­կի հա­մա­րումն ու­նի):
Դուք ա­սեք` ոչ, ես էլ ա­սեմ` ոչ, սա­կայն մտա­մար­զան­քի հա­մար նկա­տենք. Նի­կո­լը կա­րող է այս փու­լում Լավ­րո­վին, Պու­տի­նին այն­քան սի­րա­շա­հել, ա­մեն ինչ զի­ջել, ա­սենք ոչ միայն Հա­րավ­կով­կա­սյան եր­կա­թու­ղու հար­ցում իր թքա­ծը մի քա­նի ան­գամ լի­զե­լու բո­լոր շան­սե­րը, և ընդ­հան­րա­պես, ցան­կա­ցած հար­ցում հա­յաս­տա­նյան բո­լոր ղե­կա­վար­նե­րից ա­մե­նա­կա­թո­լի­կը դառ­նալ (ա­թո­ռի հարց է), բայց ե­թե հան­կարծ բա­նակ­ցա­յին ֆոր­մա­տը առ­նչ­վի Թուր­քիա­յին (հի­պո­թե­տիկ` նույ­նիսկ), Սո­րոս հայ­րի­կը բարձր կգ­նա­հա­տի Պու­տին «պա­չե­լու» Նի­կո­լի փոքր քայ­լե­րի ար­վես­տը:

Բո­լոր դեպ­քե­րում. ինչ-որ բան է հա­սու­նա­նում Ղա­րա­բա­ղյան հիմ­նախ­նդ­րի շուրջ, ո­րի այս­բեր­գը, ան­գամ երևա­ցող մասն ան­տե­սանե­լի-ան­հաս­կա­նա­լի է: Դեռևս:
Հաս­կա­նա­լին միայն խնդ­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րից Սերժ Սարգ­սյա­նի զո­րա­շար­ժերն են. սպաս­վում է նրա ծա­վա­լուն ա­սու­լի­սը` ար­դեն Ղա­րա­բա­ղյան խնդ­րով. ին­չը հենց այն­պես լի­նել չէր կա­րող:

Ին­չը բա­վա­կա­նին լույս կսփ­ռի խոր­քում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րի վրա:
Անց­նե­լով էլ ա­ռաջ` նկա­տենք. կոնֆ­լիկ­տի բնույ­թը նույն­պես յու­րօ­րի­նակ փո­փո­խու­թյուն է ապ­րել այն ա­ռու­մով, որ վեր­ջին ա­միս­նե­րին` տա­վու­շյան դեպ­քե­րից հե­տո, տրանս-նա­ցիո­նալ կոր­պո­րա­ցիա­նե­րի` է­ներ­գե­տիկ հան­գույց­նե­րի նկատ­մամբ հայ­կա­կան կող­մի վե­րահս­կո­ղու­թյամբ, այն մաս­նա­կիո­րեն վե­րած­վել է Հա­յաս­տան-Ադր­բե­ջան «վե­ճի» (հա­կա­մար­տու­թյան)… ին­չը, դե­ֆակ­տո, ման­դատ է ՀԱՊԿ-ի ձեռ­քին:
Նկա­տա­ռենք. այս դիր­քե­րից է սկս­վե­լու բա­նակ­ցու­թյուն­նե­րի նոր ռանդևուն:
Դառ­նա­լով բուն «պա­չիստ­նե­րին»` ար­ձա­նագ­րենք:

Ա­լիևը, չնա­յած Թուր­քիո ստն­տու մայ­րու­թյա­նը, դեռ շատ պետք է «պա­չի» Վլա­դի­միր Վլա­դի­մի­րի­չին, ե­թե ան­գամ ողջ Եվ­րո­պան ու Արևմուտ­քը թու­նա­վո­րել է Կրեմ­լի մարդ հա­մար­վող, Պու­տի­նի հա­մար աշ­խա­տող Նա­վալ­նուն, որ­պես­զի ՆԱ­ՏՕ-ով, բո­լո­րով հուժ­կու պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռեն Պու­տին-Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ` Նա­վալ­նուն «թու­նա­վո­րե­լու» հա­մար: Կապ չու­նի. Ա­լիևը պետք է «պա­չի» Պու­տի­նին, որ­պես­զի ի­րեն ևս Լու­կա­շեն­կո­յի նման չթող­նի «գու­նա­վո­րեն»: Մի քա­նի այլ պատ­ճառ էլ ու­նի Կիր­թը Վլա­դի­միր Վլա­դի­մի­րի­չին «պա­չե­լու». նա «պա­չում» ու հարց­նում է` ին­չու՞ ես 400 տոն­նա զենք տա­լիս Հա­յաս­տա­նին. նեղ­սր­տում, «Կով­կաս-2020»` Շան­հայ-ՀԱՊԿ-ԱՊՀ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րից հրա­ժար­վում, Հու­դա­յի նման կր­կին վա­զում, է­լի «պա­չում»-ա­սում է` «քո­վի­դի» պատ­վաս­տա­նյու­թը ան­պայ­ման քեզ­նից եմ առ­նե­լու, Վլա­դի­միր Վլա­դի­մի­րի, «վսյո տվո­յո մնե նրա­վիտ­ցա»:
Հա­յոց Նի­կո՞­լը…. Դե, նա պի­տի «պա­չի» Վլա­դի­մի­րին, ո­րով­հետև բնույ­թով «պա­չող» է:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular