ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2024-ից կփոխվեն «Օսկար»-ի նոմինացվելու պահանջները

ՄՇԱԿՈՒՅԹ

Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար» կինոմրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» կատեգորիայի համար նոր չափանիշներ է ներդրել: Դրանք կգործեն 2024-ից: Նոր կանոնները հրապարակված են կազմակերպության կայքում:

Ըստ դրանց՝ նվազագույնը մեկ հաղորդավար կամ երկրորդ պլանի հայտնի դերասան պետք է ունենա ոչ բավարար ներկայացված ռասայական պատկանելություն կամ էթնիկ խումբ: Բացի այդ, նվազագույնը 30% երկրորդային դերեր պետք է կատարեն ԼԳԲՏ համայնքի, էթնիկ կամ ռասայական խմբերի ներկայացուցիչները, հաշմանդամություն ունեցող անձինք:

Կինոակադեմիայի նախագահ Դևիդ Ռուբինն ընդգծել է, որ նրանք պետք է արտացոլեն հանրության ու լսարանի տարատեսակ լինելը:

«Օսկար» կինոմրցանակաբաշխությունը կկայանա 2021 թվականի ապրիլի 25-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular