2024-ից կփոխվեն «Օսկար»-ի նոմինացվելու պահանջները
ՄՇԱԿՈՒՅԹԱմերիկյան կինոակադեմիան «Օսկար» կինոմրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» կատեգորիայի համար նոր չափանիշներ է ներդրել: Դրանք կգործեն 2024-ից: Նոր կանոնները հրապարակված են կազմակերպության կայքում:
Ըստ դրանց՝ նվազագույնը մեկ հաղորդավար կամ երկրորդ պլանի հայտնի դերասան պետք է ունենա ոչ բավարար ներկայացված ռասայական պատկանելություն կամ էթնիկ խումբ: Բացի այդ, նվազագույնը 30% երկրորդային դերեր պետք է կատարեն ԼԳԲՏ համայնքի, էթնիկ կամ ռասայական խմբերի ներկայացուցիչները, հաշմանդամություն ունեցող անձինք:
Կինոակադեմիայի նախագահ Դևիդ Ռուբինն ընդգծել է, որ նրանք պետք է արտացոլեն հանրության ու լսարանի տարատեսակ լինելը:
«Օսկար» կինոմրցանակաբաշխությունը կկայանա 2021 թվականի ապրիլի 25-ին: