ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի են թոքերի ախտահարման առաջին նշանները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Բժիշկ-թոքաբան Սերգեյ Պուրյասևը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հետ հարցազրույցում անվանել է թոքերի ախտահարման առաջին ախտանշանները, որոնց դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն:

Պուրյասևի համաձայն՝ հատուկ զգոնություն պետք է առաջացնեն շնչարգելությունը, հազը, ջերմության բարձրացումը և խորխարտադրությունը:

Բժիշկը նշել է, որ նույնիսկ քրոնիկական շնչարգելություն ունեցող մարդիկ թոքերի հիվանդությունների ժամանակ միանգամից զգում են, որ իրենց առողջությունը վատանում է:

«Նրանք իրենց շնչարգելությունն օտարից շատ լավ են տարբերում: Եթե նա շատ տարիներ շնչահեղձ է եղել, օրինակ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, և հանկարծ շնչահեղձությունը կտրուկ փոխվել, ուժեղացել է, նա անմիջապես տագնապում է», - բացատրել է Պուրյասևը:

Թոքաբանը շեշտել է, որ մարդիկ հաճախ նշանակություն չեն տալիս առաջին ախտանշաններին՝ այդպիսով զգալիորեն բարդացնելով հետագա բուժումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular