Հայտնի են թոքերի ախտահարման առաջին նշանները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԲժիշկ-թոքաբան Սերգեյ Պուրյասևը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հետ հարցազրույցում անվանել է թոքերի ախտահարման առաջին ախտանշանները, որոնց դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն:
Պուրյասևի համաձայն՝ հատուկ զգոնություն պետք է առաջացնեն շնչարգելությունը, հազը, ջերմության բարձրացումը և խորխարտադրությունը:
Բժիշկը նշել է, որ նույնիսկ քրոնիկական շնչարգելություն ունեցող մարդիկ թոքերի հիվանդությունների ժամանակ միանգամից զգում են, որ իրենց առողջությունը վատանում է:
«Նրանք իրենց շնչարգելությունն օտարից շատ լավ են տարբերում: Եթե նա շատ տարիներ շնչահեղձ է եղել, օրինակ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, և հանկարծ շնչահեղձությունը կտրուկ փոխվել, ուժեղացել է, նա անմիջապես տագնապում է», - բացատրել է Պուրյասևը:
Թոքաբանը շեշտել է, որ մարդիկ հաճախ նշանակություն չեն տալիս առաջին ախտանշաններին՝ այդպիսով զգալիորեն բարդացնելով հետագա բուժումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը