ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկաշենկոն դիմել է Ուկրաինայի եղբայրական ժողովրդին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է ուկրաինացիներին՝ ցավակցություն հայտնելով Խարկովի մոտակայքում Ան-26 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Այս մասին հաղորդել է «БЕЛТА»-ն:

-Բելառուս ժողովրդի և անձամբ իմ կողմից անկեղծ ցավակցություն և աջակցության խոսքեր եմ հայտնում Ուկրաինայի եղբայրական ժողովրդին, մահացածների հարազատներին և մտերիմներին, - ասել է Լուկաշենկոն:

Սեպտեմբերի 25-ին Ան-26 ինքնաթիռը կործանվել է Խարկովի շրջանում: Կործանումը տեղի է ունեցել ուսուցողական թռիչքի ժամանակ ռազմական օդանավակայանից երկու կիլոմետր հեռավորության վրա, ինչից հետո օդանավն այրվել է: Աղետի հնարավոր պատճառը շարժիչի խափանումն է: Իրավապահները ստուգում են ինքնաթիռի կործանման ևս երեք պատճառ, որոնց շարքում անձնակազմի կամ թռիչքների համար պատասխանատու անձանց կողմից պարտականությունների ոչ պատշաճ կատարումն է, ինչպես նաև ինքնաթիռի՝ ստանդարտներին չհամապատասխանող տեխսպասարկումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular