ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս պարզել դեմքի մաշկի տեսակը տնային պայմաններում

ՖՈՏՈ

Շատերն ուզում են պարզել, թե ինչպիսին է իրենց դեմքի մաշկը՝ կոմբինացվա՞ծ, յուղո՞տ, չո՞ր, թե՞ նորմալ: Մաշկի յուրաքանչյուր տեսակ իր «քմահաճույքները» և խնամքի սեփական պահանջներն ունի: Որպես կանոն, հիմնական եռյակը՝ մաքրումը, խոնավեցումը և սնուցումը, միշտ արդիական են: Բայց ինչպե՞ս ճիշտ որոշել մաշկի տեսակը և ընտրել միջոցներ, որոնք գեղեցիկ և առողջ կդարձնեն հենց Ձեր մաշկը:
«L'Oréal Paris»-ը նշել է մաշկի տեսակը որոշող «Ինքս ինձ կոսմետոլոգ» ծրագրի առաջին կանոնը՝

Կենտրոնացե՛ք հիմնական հատկանիշների վրա՝

                                  

Եթե դեռևս համոզված չեք, կարող եք օգտվել «L'Oréal»-ի առաջարկած թեստից:

Ինչպե՞ս պարզել մաշկի տեսակը. Թեստ

  • Սկսեք դեմքի մաշկի մաքրումից: Լվացվեք սովորական դեմքի գելով կամ փրփուրով և խոնավացնող միջոց մի՛ օգտագործեք:
  • 30-40 րոպե սպասեք, մինչև ճարպագեղձերը սկսեն մաշկային ճարպ արտադրել:
  • Ճարպային փայլը մաքրելու համար T-զոնայում և այտերին անձեռոցիկ դրեք և պահեք 2 րոպե:

Արդյունքների գնահատում

  • Եթե մաշկի բոլոր հատվածներն անձեռոցիկի վրա առատ յուղի հետք են թողել, ապա Դուք յուղոտ մաշկ ունեք:
  • Հետքը մնացել է միայն T-զոնայում տեղադրված անձեռոցիկի վրա՞. Ձեր մաշկը կոմբինացված է:
  • Եթե անձեռոցիկի բոլոր հատվածների վրա յուղի թեթև հետքեր եք նկատել, նշանակում է, որ Դուք նորմալ մաշկ ունեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular