Ինչպե՞ս պարզել դեմքի մաշկի տեսակը տնային պայմաններում
ՖՈՏՈՇատերն ուզում են պարզել, թե ինչպիսին է իրենց դեմքի մաշկը՝ կոմբինացվա՞ծ, յուղո՞տ, չո՞ր, թե՞ նորմալ: Մաշկի յուրաքանչյուր տեսակ իր «քմահաճույքները» և խնամքի սեփական պահանջներն ունի: Որպես կանոն, հիմնական եռյակը՝ մաքրումը, խոնավեցումը և սնուցումը, միշտ արդիական են: Բայց ինչպե՞ս ճիշտ որոշել մաշկի տեսակը և ընտրել միջոցներ, որոնք գեղեցիկ և առողջ կդարձնեն հենց Ձեր մաշկը:
«L'Oréal Paris»-ը նշել է մաշկի տեսակը որոշող «Ինքս ինձ կոսմետոլոգ» ծրագրի առաջին կանոնը՝
Կենտրոնացե՛ք հիմնական հատկանիշների վրա՝
Եթե դեռևս համոզված չեք, կարող եք օգտվել «L'Oréal»-ի առաջարկած թեստից:
Ինչպե՞ս պարզել մաշկի տեսակը. Թեստ
- Սկսեք դեմքի մաշկի մաքրումից: Լվացվեք սովորական դեմքի գելով կամ փրփուրով և խոնավացնող միջոց մի՛ օգտագործեք:
- 30-40 րոպե սպասեք, մինչև ճարպագեղձերը սկսեն մաշկային ճարպ արտադրել:
- Ճարպային փայլը մաքրելու համար T-զոնայում և այտերին անձեռոցիկ դրեք և պահեք 2 րոպե:
Արդյունքների գնահատում
- Եթե մաշկի բոլոր հատվածներն անձեռոցիկի վրա առատ յուղի հետք են թողել, ապա Դուք յուղոտ մաշկ ունեք:
- Հետքը մնացել է միայն T-զոնայում տեղադրված անձեռոցիկի վրա՞. Ձեր մաշկը կոմբինացված է:
- Եթե անձեռոցիկի բոլոր հատվածների վրա յուղի թեթև հետքեր եք նկատել, նշանակում է, որ Դուք նորմալ մաշկ ունեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը